Թուրքերն անհանգստացած են Հայոց ցեղասպանության զոհերին փոխհատուցում վճարելու մասին հնարավոր հայցերից![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումից հետո թուրքերը սկսել են անհանգստանալ Ցեղասպանության զոհերի սերունդներին վնաս փոխհատուցելու հնարավոր հայցերի մասին: Այսպես, թուրքական Milliyet-ը հոդված է հրապարակել՝ նվիրված իտալական դատարանի փորձի հնարավոր կիրառմանը նացիստական ռեժիմի զոհերին վնաս փոխհատուցելու առթիվ: «Ֆրանսիական դատարանը կարող է տեղային որոշումներ ընդունել, որոնք չեն վերաբերվի վնասի փոխհատուցմանը, ինչպես դա արել է իտալական դատարանը»,- ասվում է հոդվածում: 2008-ի դեկտեմբերին Գերմանիան Իտալիայի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան՝մեղադրելով նրան միջազգային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները չկատարելու, մասնավորապես, իր պետական իրավաբանական իմունիտետը խախտելու մեջ: Միջազգային դատարանում լսումները տեղի են ունեցել 2011-ի սեպտեմբերի 12-16-ը: Դրանցում Գերմանիան նախազգուշացրել է «լուրջ հետևանքների» հնարավորության մասին, եթե ՄԴ-ը պաշտպանի Իտալիային Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների հանցագործությունների համար փոխհատուցում վճարելու մասին վեճի մեջ: Իտալիայի վճռաբեկ դատարանը հայտարարել է, որ նացիստական հանցագործությունների զոհերը կարող են իտալական դատարաններում հայցեր են ներկայացնել Գերմանիայի դեմ: Եվ թեև պետությունները պատասխան չեն տալիս այլ երկրների դատարանների առջև, Իտալիայի վճռաբեկ դատարանը որոշել է, որ այդ սկզբունքը չի տարածվում մարդկության դեմ կատարած հանցագործությունների վրա: Իտալական դատարանի որոշմամբ Գերմանիան պարտավոր է փոխհատուցում վճարել իտալական ընտանիքներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |