ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔ

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ այսօր Ադրբեջանի իշխանություններին է հանձնվել ադրբեջանական բանակի զինծառայող, որն ավելի վաղ ձերբակալվել էր հայկական կողմից: Այդ մասին տեղեկացրել է ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակը` չհայտնելով զինվորի անունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի հյուսիսային ուղղությամբ ձերբակալվել էր ադրբեջանական բանակի շարքային զինվոր Ասիֆ Բայրամովը: Նա փախել էր զորամասից իր նկատմամբ ոչ կանոնադրական վերաբերմունքի պատճառով եւ մոլորվելով` հայտնվել ԼՂՀ տարածքում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---