Ամերիկայի Հայկական Համագումարը Օբամային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 6 փետրվարի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տարածած ուղերձում համագումարի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարության առնչությամբ: «Մենք դատապարտում ենք Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները»,- ասվում է ուղերձում: Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ ԱՄՆ չի պատրաստվում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանել, ինչպես վերջերս արեց Ֆրանսիան: «ԱՄՆ ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք մարդկանց իրենց արտահայտությունների համար չենք պատժում: Մարդիկ կարող են ասել գրեթե այն ամենն, ինչ ուզում են: ԱՄՆ-ում նրանք այդպես էլ անում են: Մյուս երկրները կարող են այլ ստանդարտներ և կանոններ ունենալ: Սակայն հուսով եմ, որ մենք երբևէ որևէ մեկին չենք պատժի արված արտահայտությունների համար»,- հայտարարել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լուծեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները: «Պետության ներգրավումը նման հարցերի լուծման համար շատ վտանգավոր պրակտիկա է»,- գտնում է նա: Քլինթոնը նաև հասարակությանը կոչ է արել քննարկել այդ հարցը: «Երկու կողմերն էլ պետք է արտահայտվեն, և մենք կոչ ենք անում անել դա: Հավաքեք ապացույցներ, ներկայացրեք ձեր փաստարկները և պատրաստ եղեք մասնակցելու քննարկմանը»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |