Խ. Քոքոբելյանը նորմալ է համարում իր կուսակցության համագործակցությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ

Խ. Քոքոբելյանը նորմալ է համարում իր կուսակցության համագործակցությունը ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ

PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե իր կուսակցությունը կապեր ունի ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ: «Հարկ եմ համարում համագործակցել ոչ միայն ԱՄՆ դեսպանատան, այլ նաև եվրոպական դեսպանությունների հետ, ի շահ Հայաստանի»,-ասել է նա մամլո ասուլիսում: Ըստ Քոքոբելյանի, նա շատ ուրախ է, որ կուսակցությունը որպես քաղաքական ուժ, և ինքը որպես քաղաքական գործիչ ընդունելի են միջազգային հանրության համար:

Քոքոբելյանը հավելել է նաև, որ վիրավորական է համարում այն պարզունակ մոտեցումը, ըստ որի, համագործակցությունը Պետդեպարտամենտի հետ վկայում է այն մասին, որ «դա ամերիկյան նախագիծ է»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---