Բարաք Օբամա. Իսրայելը դեռ չի որոշակիացրել իր պատասխանն Իրանի միջուկային սպառնալիքին

Բարաք Օբամա. Իսրայելը դեռ չի որոշակիացրել իր պատասխանն Իրանի միջուկային սպառնալիքին

PanARMENIAN.Net - Իսրայելը դեռ չի որոշակիացրել իր պատասխանն Իրանի միջուկային սպառնալիքին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Կարծում եմ, որ նրանք, ինչպես և մենք, գտնում են, որ Իրանը պետք է նահանջի միջուկային ծրագրի հարցում»,-ասել է ԱՄՆ նախագահը: Ըստ նրա, ըստ նախագահի, իսրայելցիները մտահոգվելու բոլոր պատճառներն ունեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԱՄՆ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հավանական է համարում Իսրայելի կողմից ռազմական հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին «ապրիլին կամ մայիսին»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---