Ժամանակակից արվեստի թանգարանն այսուհետ ջեռուցվում է

Ժամանակակից արվեստի թանգարանն այսուհետ ջեռուցվում է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում տեղադրվել է ջեռուցման անհատական համակարգ՝ բնակելի շենքից առանձին գազատարով: Համակարգի տեղադրումը կատարվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տեղեկացնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից։

Թանգարանը արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցվում է: Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այսօր այցելել է թանգարան, համոզվելու և զեկուցելու քաղաքապետին, որ հանձնարարությունը կատարված է:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը Հենրիկ Իգիթյանը հիմնել է 1972-ին։ Այն մինչև Խորհրդային Միության փլուզումը եղել է ԽՍՀՄ տարածքում ժամանակակից արվեստի միակ թանգարանը: Այսօր թանգարանում բացի հիմնական ցուցադրությունից կազմակերպվում են նաև ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսներ:

«Այս հարստությունը փրկվեց. 20 տարի քայքամնան շեմին էր։ Բոլոր նկարիչների, բոլոր արվեստասերների անունից՝ խորին շնորհակալություն Տարոն Մարգարյանին: Նա չձգեց մեր խնդրի լուծումը, այնինչ 20 տարի հարցը չէր լուծվում, միայն խոստումներ էինք լսում»,- ասել է թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանը:

Թանգարանի կառավարման խորհրդի նախագահը վստահեցնում է, որ ջեռուցման համակարգի տեղադրումը հնարավորություն կտա թանգարանում նաև դասընթացներ անցկացնել, հաշվի առնելով, որ արվեստագետներից ու արվեստասերներից բացի այստեղ այցելում են նաև դպրոցականներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---