Խաչատուր Քոքոբելյանը չի հավատում, որ Հայաստանում ընտրական համակարգը կփոխվի մինչ ընտրությունները 6 փետրվարի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ընտրական համակարգը դժվար թե փոխվի նախքան Ազգային Ժողովի մայիսյան ընտրությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը` մեկնաբանելով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հնարավորությունը: «Չեմ գտնում, որ դա իրատեսական է: Աստված տա, որպեսզի դա հաջողվի»,- նկատել է նա: Քոքոբելյանի կարծիքով` անցումը լիովին համամասնական ընտրակարգին կբարդացնի ընտրությունների գործընթացի կարգավորման` «փոքրիկ բդեշխների» աշխատանքը և կնվազեցնի խախտումների քանակն ընտրությունների ժամանակ: Ընդ որում` նա հավելել է, որ լավ ընտրությունների անցկացման համար կարևոր է ոչ թե ընտրակարգը կամ Ընտրական օրենսգիրքը, այլ առկա օրենքները կյանքի կոչելը` օրինակ բերելով 1991 թվականի ընտրությունները: «Ամենալավ օրենքն անգամ վատ կատարողի ձեռքում ոչինչ է, իսկ ամենավատ օրենքը լավ կատարողի ձեռքում` ամեն ինչ»,- ընդգծել է Քոքոբելյանը: Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին այն մասին, որ ընտրություններն արդար և ազնիվ են լինելու, ապա Քոքոբելյանը նկատել է. «Ես այդքան միամիտ մարդ չեմ, որպեսզի կարծեմ, որ ընտրությունները կեղծելու փորձեր չեն լինի»: Նրա խոսքով` դրված նպատակներին հասնելու համար կարվի ամեն ինչ, «ինչը չի բացառում, որ նրանք կարող են իրենց ուզածին հասնել այլ մեթոդներով»: «Ազատ դեմոկրատների» ղեկավարը նաև ընդդիմադիր ուժերին կոչ է արել համագործակցել ընտրությունների ժամանակ: «Քանի որ ընդդիմության ռեսուրսները սահմանափակ են, նա պետք է իր մեջ կամք գտնի և յուրաքանչյուր ընտրատարածքում տարբեր թեկնածուների չպաշտպանի»,- ընդգծել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |