ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ՊԱՌԱԿՏՄՆԱ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

PanARMENIAN.Net - «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի շարքերում պառակտում չկա եւ չի էլ եղել: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` մեկնաբանելով իր եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի միջեւ ծագած տարաձայնությունների մասին լուրերը: «Ես ուշադրություն չեմ դարձնում դաշինքի ներսում սեպ խրելու նման կարգի փորձերին», - ասել է նա: Ս. Դեմիրճյանը տեղեկացրել է նաեւ, որ հոկտեմբերի 17-ին երկար ընդմիջումից հետո «Արդարություն» դաշինքը Երեւանում հանրահավաք կկազմակերպի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---