Վլադիմիր Պուտինը պնդում է, որ քաղբանտարկյալներ Ռուսաստանում չկան

Վլադիմիր Պուտինը պնդում է, որ քաղբանտարկյալներ Ռուսաստանում չկան

PanARMENIAN.Net - Քաղբանտարկյալներ Ռուսաստանում չկան, իսկ քրեական համաներումը առաջիկայում աննպատակահարմար է, հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը քաղաքագետների հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես այնքան էլ չեմ հասկանում, ինչ է պետք հասկանալ քաղաքական համաներում ասելով: Մենք քաղբանտարկյալներ չունենք և փառք Աստծո»,-ասել է ՌԴ վարչապետը: «Հարկավոր է բարելավել իրավիճակը համակարգում, բանտերում: Ինչ-որ պահի կարելի է նաև համաներում անցկացնել, սակայն լայնածավալ համաներման ի՞նչ կարիք կա»,-ասել է Պուտինը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---