Anonymous-ը հափշտակել է չեխ 27 000 կուսակցականների տվյալներ![]() 6 փետրվարի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հաքերները հափշտակել են Չեխիայի Քաղաքացիական դեմոկրատներ կուսակցության 27 000 անդամների տվյալներ՝ դեմ դուրս գալով ինտերնետը վերահսկող ACTA օրինագծին։ Այս մասին հաղորդում է Europe Online-ը։ Հափշտակված տվյալներն իրենց մեջ ներառում են հեռախոսի համարներ, անհատական հասցեներ և այլն։ Դրանք բոլորն ուղարկվել են Չեխական ԶԼՄ-ներին։ Կուսակցության ղեկավար Ժան Կոցին այս առիթով նշել է. «Այս ոչ օրինական քայլերը ապացուցում են, որ Anonymous խմբավորումը չի ցանկանում լուրջ քննարկումներ անել»։ Հունվարին Չեխիայի Հանրապետությունը և Եվրոմիության 21 անդամներ ստորագրեցին վիճահարույց օրինագծի՝ ACTA-ի տակ (Anti-Counterfeiting Trade Agreement)։ Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |