BTJunkie տորենտ ֆայլերի կայքը կամավոր դադարեցրել է իր գործունեությունը![]() 6 փետրվարի 2012 - 18:27 AMT PanARMENIAN.Net - 7 տարի գործող՝ տորենտ ֆայլերի բազա և որոնողական համակարգ BTJunkie-ը որոշել է դադարեցնել իր գործունեությունը։ Այս մասին հաղորդում է տեխնոբլոգ Mashable-ը։«Մենք որոշել են կամավոր կերպով անջատել մեր կայքը։ Մենք պայքարել են տարիներով ձեր հաղորդակցվելու իրավունքի համար, սակայն ժամանակն է առաջ նայել։ Մենք մաղթում ենք ձեզ ամենայն լավը»,-նշում է կայքն իր գլխավոր էջում թողած հաղորդագրության մեջ։ BTJunkie-ն հիմնադրվել է 2005-ին։ Այն ամենաճանաչված տորենտ կայքերից մեկն էր։ BTJunkie-ի փակվելու որոշումը հավանաբար կապված է վերջին իրադարձությունների հետ՝ ֆայլերի փոխանակման Megaupload կայքի փակման և վերջինիս հիմնադիրների ձերբակալման հետ։ Սա առաջին կայքը չէ, որ Megaupload –ից հետո դադարեցնում է իր գործունեությունը։ Վախենալով արժանանալ Megaupload-ի ճակատագրին, մի շարք նմանատիպ կայքեր՝ FileSonic-ը, FileServe-ը և Uploaded-ը, անջատել են ֆայլեր ներբեռնելու հնարավորությունը և անգամ սկսել են ջնջել իրենց սերվերներից որոշ բովանդակություն՝ դառնալով միայն ամպային հոսթինգ ծառայություն օգտագործողների համար։ Megaupload.com ֆայլերի փոխանակման կայքը (երգերի, ֆիլմերի և այլ բովանդակության ներբեռնման և վերբեռնման) հունվարի 19-ին փակվեց ԱՄՆ դատախազության պահանջով։ Ըստ դատախազության՝ MegaUpload-ի պատճառով հեղինակային իրավունքները կրողները կրել են 500 միլիոն դոլարի վնաս։ Ընդդեմ Megaupload-ի փակման Anonymous հաքերային խմբավորումը հարձակվել է ԱՄՆ ՀԴԲ-ի (Հետախուզության դաշնային բյուրո), Սպիտակ տան, Ֆրանսիայի նախագահի կայքի և այլ ռեսուրսների վրա։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում են նաև SOPA/PIPA և ACTA օրինագծերի դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |