Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի Սամբոյի  ֆեդերացիայի պաշտոնական կայքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը:

Ըստ կայքը պատրաստող և շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների` դա ադրբեջանցի հաքերների ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված Հայաստանի և Արցախի միացյալ քարտեզների փոխարեն բացվում է այդ պետության դրոշը: Ընդ որում` սա համանման երրորդ դեպքն է:

Այժմ ընթանում են կայքի վերականգման և վերագործարկման աշխատանքները, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---