Նիկոլյա Սարկոզին Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը

Նիկոլյա Սարկոզին Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պատրաստվում է փետրվարի 6-ի երեկոյան զանգահարել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

«Ստեղծված իրավիճակն ամոթալի է»,- հայտարարել է Սարկոզին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:

Սարկոզին նշել է, որ Մեդվեդևի հետ զրույցի ընթացքում հանդես է գալու Ֆրանսիայի և Գերմանիայի անունից, որոնք մտադիր չեն «լքել Սիրիայի ժողովրդին»: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ինչպես հավաստիացնում է Սարկոզին, «սիրիական հարցը» քննարկելու է ռուս գործընկեր Վլադմիր Պուտինի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---