Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի էլեկտրաէներգիայից

Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի էլեկտրաէներգիայից

PanARMENIAN.Net - Ուկրաինայի էներգետիկները դադարեցրել են ռուսական էլեկտրականության գնումները: Այդ մասին հաղորդում է ԼիգաԲիզնեսԻնֆորմը` հղում կատարելով անանուն աղբյուրին էլեկտրաէներգիայի շուկայում:

Այս տարվա հունվարի վերջին Ուկրաինան մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ստիպված է եղել էլեկտրականության ներկրող դառնալ: Կիևը դադարեցրել է էներգիայի արտահանումը Բելոռուսիա ու Մոլդավիա և սկսել է էլեկտրականություն գնել Ռուսաստանից:

Ուկրաինայում էներգիայի պակասուրդ է առաջացել Զապորոժյան մարզում էլեկտրահաղորդալարերի հենարանի փլուզումից հետո, որը տեղի է ունեցել այն պատճառով, որ մետաղ հավաքողները սղոցել են կառուցվածքի մասերը: Պատահարի արդյունքում Զապորոժյեի ատոմակայանը ստիպված էր կանգնեցնել վեց էներգաբլոկերից մեկի աշխատանքը և նվազեցնել արտադրությունը:

Պակասուրդը որոշեցին զրոյացնել Ջերմային էլեկտրակայանների (ՋԷԿ) հաշվին, սակայն դրանք չկարողացան հատուցել ուժեղ սառնամանիքի պատճառով: Հունվարի վերջին Ուկրաինայում չէին աշխատում ԱԷԿ մի էներգաբլոկն ու ՋԷԿ ինը էներգաբլոկեր:

Էներգետիկները նաև միտք ունեին պակասուրդը մարել ՋԷԿ գազամազութային բլոկերի օգնությամբ, սակայն այդ տարբերակը մերժվեց ռուսական գազի թանկության պատճառով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---