Չինաստանն ակտիվորեն կմասնակցի հայ գրատպության 500-ամյակի միջոցառումներին 6 փետրվարի 2012 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Չինաստանն ակտիվորեն կմասնակցի Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի և հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարություններին: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, որի ընթացքում կողմերն անդրադարձել են 2012 թ. երկու երկրների մշակութային համգործակցության հիմնական ուղղություններին ու խնդիրներին: 2 հանդիսություներին և այն նշանավորող «Հայ գրքի ցուցահանդեսում» (ս. թ. ապրիլի 21-23-ը) ներկայացված կլինի հայերի ու Հայաստանի մասին չինարեն հրատարակություններով: Նախարարը նաև առաջարկեց հայ առաջին տպագիր գրքերի կողքին, որպես տպագրական հնագույն ավանդույթ ունեցող երիկիր, ներկայացնելու չինական տպագիր գրքերի նմուշներ ևս, մասնավորապես 868 թ. Չինաստանում տպված «Ալմաստե գիրքը»: Նախարարը Չանչունին հայտնեց, որ այս տարի Հայաստանը մտադրություն ունի մասնակցելու Պեկինի գրքի միջազգային տոնավաճառին և բիենալեին: Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձան նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք Չինաստանի մշակույթի օրերին, երկուստեք փաստելով հագեցած ծրագրերով Օրերի ձևաչափի արդյունավետությունը: ՀՀ-ում ՉԺՀ Արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի առաջարկով Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերը կանցկացվեն գարնանը Երևանում և ՀՀ Լոռու մարզի քաղաքներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |