ԼՂՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԻ ԶԻՆՎՈՐ

PanARMENIAN.Net - ԼՂՀ ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ սեպտեմբերի 26-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղության վրա ձերբակալվել է ադրբեջանական բանակի շարքային Ասիֆ Բայրամովը: Նրա խոսքերով, ինքը փախել է իր զորամասից իր նկատմամբ ոչ կանոնադրական վերաբերմունքի պատճառով, մոլորվել է ու հայտնվել ԼՂՀ տարածքում: Բայրամովի ձերբակալության փաստի մասին հանձնաժողովը տեղեկացրել է Ստեփանակերտի ԵԱՀԿ եւ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակներին: ԼՂՀ իշխանությունները ԿԽՄԿ ներկայացուցիչներին հնարավորություն են ընձեռել տեսակցելու ռազմագերու հետ: Ներկայումս Պետհանձնաժողովը ԿԽՄԿ ղարաբաղյան ներկայացուցչության միջնորդությամբ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ Բայրամովին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու շուրջ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---