Եվրոպան բողոքում է ռուսական գազի պակասից

Եվրոպան բողոքում է ռուսական գազի պակասից

PanARMENIAN.Net - Եվրոպացի սպառողները շարունակում են ռուսական գազի պակաս զգալ, չնայած նրան, որ «Գազպրոմը» անցյալ շաբաթվա համեմատ ավելացրել է գազի առաքումները դեպի արևմտյան ուղղություն:

Առավել ծանր դրությունում հայտնվել է Իտալիան, որտեղ կառավարությունը ստիպված է սահմանափակել որոշ ձեռնարկությունների գազամատակարարումը՝ բնակելի տների ջեռուցումն ապահովելու համար: Ինչպես հաղորդում է Ռեյտեր գործակալությունը, երկուշաբթի օրը Իտալիան 20 տոկոսով պակաս է ստացել ռուսական գազ, միևնույն ժամանակ փոթորիկները շարունակում են ուշացնել Քաթարից հեղուկ գազի տանկերների ժամանումը:

Արդյունաբերության հարցերով իտալացի նախարար Կորադո Պասերան իրավիճակն անվանել է «կրիտիկական»:

Միաժամանակ, Իտալիայի կառավարությունը պնդում է, որ բնակելի տների ջեռուցմանն առայժմ ոչինչ չի սպառնում: «Ընտանիքները կարող են չանհանգստանալ»,- ասել է տնտեսական զարգացման փոխնախարար Կլաուդիո դե Վինսենտին: Սակայն Eni իտալական էներգետիկ ընկերությունը նշել է, որ գազի պաշարները կբավականացնեն մինչև շաբաթվա կես:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---