ՆԱՍԱ-ն հրաժարվում է եվրոպական երկրների հետ համագործակցության նախագծերից

ՆԱՍԱ-ն հրաժարվում է եվրոպական երկրների հետ համագործակցության նախագծերից

PanARMENIAN.Net - ՆԱՍԱ ամերիկյան տիեզերական գործակալությունը պատրաստվում է դուրս գալ եվրոպական երկրների հետ համագործակցության նախագծերից 2016-ին և 2018-ին դեպի Մարս համատեղ գիտարշավների շրջանակներում:

ՆԱՍԱ-ն Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակում հաղորդել է, որ ExoMars ծրագրի նախագծերում մասնակցությունը քիչ հավանական է դառնում:

Այդ մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի արվել, սակայն, դատելով ամեն ինչից, նման որոշման պատճառ են դարձել ֆինանսական դժվարությունները, որոնք առկա են ամերիկյան գործակալությունում: Եվրոպայի միակ գործընկերը Մարսի հետագա ուսումնասիրության նախագծում մնում է Ռուսաստանը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---