Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, Պակիստանը հարված կհասցնի

PanARMENIAN.Net - Պակիստանի ներկայացուցիչը հայտարարել է օտարերկրյա ԶԼՄ-ներին այն մասին, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, Պակիստանը հարված կհասցնի: Պակիստանցի դիվանագետը չի ճշտել, թե հատկապես ինչ «պատասխան հարվածի» մասին է խոսքը՝ ռազմական թե դիվանագիտական, հայտնում է Associated Press-ը: Նա հավելել է, որ «Պակիստանն այլ ելք չունի, քան պատասխան հարված հասցնելը»:

Նման հայտարարությունները կարող են բացասաբար անդրադառնալ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա՝ չէ որ Պակիստանը միակ մահմեդական երկիրն է, որը միջուկային զենք ունի:

Դեռ 2007թ. պակիստանցի պաշտոնաթող գեներալ Ֆերոզ Խանը հայտարարեց, թե իր երկիրը 80-120 մարտագլխիկ ունի: Ռուսաստնն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ հարձակումը կընկալի որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: Փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ Իրանը Ռուսաստանի մերձավոր հարևանն է և նրա վրա հարձակվելու ցանկացած փորձ կընկալվի որպես սպառնալիք սեփական ազգային անվտանգությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---