Բրազիլիայի նախագահը կառավարության կազմում է ընդգրկել իր նախկին բանտակցին

PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը երկուշաբթի օրը կառավարություն է մտցրել իր նախկին բանտակցին: Էլեոնորա Մենուչի դի Օլիվեյրայի հետ, որը նշանակվել է կանանց հարցերով նախարար, Բրազիլիայի նախագահը բանտում նստել է 1970-1972 թթ. ռազմական բռնապետության շրջանում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նրանք բանտում հայտնվել էին քաղաքային գերիլյայի կազմակերպություններին մասնակցություն ունենալու մեղադրանքով: Այդ կազմակերպությունները զինված դիմադրություն էին ցուցաբերում բռնապետությանը:

Դիլմա Ռոուսեֆի նման Էլեոնորա Մենուչին ազատության դուրս գալուց հետո այն պայմաններում, երբ զինվորականները հեռացել էին քաղաքական ասպարեզից, վառ կարիերա է ստեղծել: Նա դարձել է անվանի գիտնական-սոցիոլոգ և գլխավորել կանանց խնդիրներն ուսումնասիրող Սան Պաուլոյի Դաշնային համալսարանը: Այնպես որ նախագահի որոշումը թելադրված է պրոֆեսիոնալ դատողություններով, նշել են նախագահի աշխատակազմից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---