«Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգի շրջանառությունը 2011թ. գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը

«Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգի շրջանառությունը 2011թ. գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը

PanARMENIAN.Net - 2011 թվականին «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգով իրականացվել է շուրջ 2 մլն փոխանցումներ, որը մոտ 50 %-ով գերազանցել է նախորդ տարվա արդյունքները: Ինչպես հաղորդում է Համակարգի մամլո ծառայությունը, Համակարգով իրականացված փոխանցումների ծավալն աճել է 13 %-ով` հատելով 1 մլրդ դոլարի սահմանագիծը: Զգալի աճ է նկատվել ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում, որն նախորդ տարվա համեմատ աճել է 37 % -ով:

«Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգով, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրների 63 000 սպասարկման կետերում, Հայաստանում օգտվում են 9 հայկական բանկեր, ինչը վկայում է «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգի բարձր հեղինակության ու համբավի մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: 2012 թվականին «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգում սպասվում են նոր առաջարկներ, որոնք հնարավորություն կտան հաճախորդներին էլ ավելի արագ ու ցածր սակագներով օգտվել Համակարգից»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---