Ուկրաինայի «Կրիվբասը» հետաքրքրված է պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ծառայություններով![]() 7 փետրվարի 2012 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինական «Կրիվբաս» ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ծառայություններով: Ինչպես հայտնում է football.ua, ակումբը պաշտպանության գծի ամրապնդման համար հարմար թեկնածու է փնտրում: Փետրվարի 6-ին «Կրիվբասը» ընկերական խաղ է անցկացրել չեխական «Սլովացկոյի» հետ, և ինչպես գրել է պարբերականը, սպասվում էր Արզումանյանի ժամանումը: Սակայն այս խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով, հայ ֆուտբոլիստը հայտավորված չի եղել: Արզումանյանն այժմ հանդես է գալիս լեհական «Յագելոնիայի» կազմում, իսկ «Կրիվբասը» Ուկրաինայի առաջնությունում 31 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |