ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՅՈՒՆԷՍԿՕ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 2 հոկտեմբերի 2003 - 21:06 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԷՍԿՕ-ի 32-րդ Գլխավոր կոնֆերանսում երեկ ունեցած իր ելույթում ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը համաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման փաստերի վրա: Մասնավորապես, նա նշել է, որ Նախիջեւանի Ջուղա քաղաքի գերեզմանատան 5000 խաչքարերից, որոնք թվարկվում են 9-րդ դարից սկսած, այսօր ոչ մեկը չկա: Սահմանի այն կողմից արված լուսանկարները ապացուցում են այդ հուշարձանների հետեւողական ոչնչացումը, որոնց մնացորդները այնուհետեւ հեռացվում էին երկաթգծով: «Հակառակ նրան, որ Հայաստանը բազմիցս ահազանգեր է հնչեցրել այդ առնչությամբ միջազգային տարբեր համաժողովներում, այդ թվում նաեւ ՅՈՒՆԷՍԿՕ-ում, եւ հակառակ, որ ՅՈՒՆԷՍԿՕ-ն առաջարկել է դիտորդներ ուղարկել գնահատելու համար վնասները, Ադրբեջանը համառորեն ժխտում է դա: Մոգոնելով սեփական հաշվարկումները` Բաքուն շեղում է միջազգային հանրության ուշադրությունը դատապարտելի սեփական գործողություններից»,-հայտարարել է Վ.Օսկանյանը: Նա եւս մեկ անգամ կոչ է արել ՅՈՒՆԷՍԿՕ-ին` դիտորդներ ուղարկել տարածաշրջան, հաստատելու համար ադրբեջանական կողմի բարբարոսության հետեւանքները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |