Դամասկոսում Լեհաստանի դեսպանատունը կներկայացնի նաև ԱՄՆ շահերը 7 փետրվարի 2012 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսում Լեհաստանի դեսպանատունը կներկայացնի նաև ԱՄՆ շահերը՝ ամերիկյան առաքելության փակումից հետո, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Սիրիայում մեր շահերը կներկայացնի Լեհաստանի դեսպանատունը»,-ասել է Նուլանդը: «Սիրիայից մեկնելուց առաջ դեսպան Ֆորդը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ, պաշտոնապես հայտնելով դեսպանատան փակվելու մասին: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է Սիրիայից բոլոր միջազգային համաձայնագրերի կատարում, այդ թվում նաև մեր սեփականության հարցում: Մենք ակնկալում ենք, որ մեր սեփականությունն այնտեղ պատշաճ պաշտպանություն կունենա»,-ասել է Նուլանդը: Հունվարի 21-ին Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի բացառում Սիրիայու դեսպանատան փակման հավանականությունը, եթե իշխանությունները չուժեղացնեն անվտանգության միջոցները, հայտնել էր Ինտերֆաքսը: Սիրիայում նախորդ տարվա մարտ ամսից չեն դադարում հակակառավարական ցույցերը, ամեն օր մարդիկ են զոհվում, զոհերի թիվը գերազանցում է 5 հազարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |