Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը միջուկային ոլորտում բարեկամների հետ![]() 7 փետրվարի 2012 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը միջուկային ոլորտում բարեկամ երկրների հետ, Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է IRINN-ը: «Միջուկային զենք ունենալու մեր իրավունքը համապատասխանում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին»,-ասել է Իրանի ներկայացուցիչը: Անդրադառնալով Իրանի դեմ պատժամիջոցներին՝ Մեհմանփարաստը կրկնել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Համենեի խոսքերն այն մասին, որ Արևմուտքի պատժամիջոցները միայն օգնում են երկրին բացահայտել ներքին ներուժը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |