Չարլտոնը վիրահատության պատճառով բաց է թողել Laureus հեղինակավոր մրցանակաբաշխությունը![]() 7 փետրվարի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ Բոբբի Չարլտոնը վիրահատության պատճառով բաց է թողել Laureus հեղինակավոր սպորտային մրցանակաբաշխությունը, որը կայացել է Լոնդոնում: «Մանչեսթեր յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, 1966թ աշխարհի չեմպիոնը պետք է ներկա գտնվեր արարողությանը, սակայն կիրակի օրը վիրահատության է ենթարկվել: 74-ամյա Չարլտոնի փոխարեն, արձանիկը ստացել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: «Սըր Բոբբին լավ է, սակայն ստիպված է եղել վերադառնալ Մանչեսթեր: Նա շատ վշտացած է, որ չի կարողացել ներկա գտնվել արարողությանը: Ես նրա արձանիկը կտանեմ «Օլդ Տրաֆֆորդ»,-Մանչեսթերի գլխավոր մարզչի խոսքը հայտնում է ria.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |