ՊՆ-ն Oxford Analytica -ի մասին. Հարց է՝ ինչքանով են վերլուծությունները համապատասխանում իրականությանը 7 փետրվարի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակումը: Նա նշել է, որ վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է. «Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ հայտնի են վերլուծական տարբեր կենտրոնների երբեմն իրարամերժ վերլուծություններ»: Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բարեփոխումներին, Կարապետյանը նշում է, որ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումները համակարգային նշանակություն ունեն և հանդիսանում են Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարևորագույն գործոն: Բրիտանական Oxford Analytica վերլուծական կենտոնը հրապարակել է ՀՀ Զինված ուժերի մասին զեկույց, որում մանրամասն ներկայացնում է տիրող իրավիճակը: Մասնավորապես նշվում է, որ ոչ պատերազմական իրավիճակում զինվորների մահացության դեպքերը շարունակում են քայքայիչ ազդեցություն ունենալ հայկական բանակի վրա, և այս համատեքստում ոչ կանոնադրական հարաբերություններն ու ղեկավար անձնակազմի ոչ վայել պահվածքը մեծ անհանգստություն են պատճառում բնակչությանը: Կենտրոնը գրում է, որ իշխանությունների ակնհայտ անկարողությունը խնդիրը լուծելու հարցում կազդի ինչպես բանակում բարեփոխումներ իրականացնելու գործընթացի, այնպես էլ՝ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |