ՖԻԴԵ-ի նախագահի օգնական. Հավակնորդների մրցաշարը կանցնի Լոնդոնում![]() 7 փետրվարի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Թվիթերի իր միկրոբլոգում ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաևը գրել էր, որ արդեն պարզ է, թե որտեղ և երբ է անցնելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների առաջնությունը: Բալգաբաևի խոսքով, մրցաշարը տեղի կունենա Լոնդոնում հոկտեմբերի 23-նոյեմբերի 13: Սակայն ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում այս առնչությամբ պաշտոնական հայտարարություն չկա: Վերջին մի քանի օրերի ընթացքում հավակնորդների մրցաշարի կազմակերպման պատրաստակամություն պաշտոնապես հայտնել են միայն Ադրբեջանի և Բուլղարիայի շախմատի ֆեդերացիաները: Ընդգծենք, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին և Նախագահական խորհրդի անդամներին, հայտարարելով, որ չի մասնակցի այդ մրցաշարին, եթե այն տեղի ունենա Բաքվում: «Հուսով եմ, որ հաշվի կառնեք պատկերացումները`Նախագահական խորհրդում մրցաշարի տեղի ընտրության հարցը քննարկելիս»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |