Կանադայում տոնել են Հայաստանի բանակի ստեղծման 20-ամյակը![]() 7 փետրվարի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ՀՀ Զինված Ուժերի 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին Կանադայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Հայ առաքելական եկեղեցիների սրբազան հայրեր, հայ համայնքի քաղաքական և մշակութային կառույցների ներկայացուցիչներ: Հայաստանի և Կանադայի օրհներգներից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով համառոտ ներկայացրեց հայոց բանակի եւ պետականության 20-ամյա ուղին: Միջոցառումն ուղեկցվում էր համերգով, որի ընթացքում ներկայացվեցին հայ եւ օտարազգի երգահանների ստեղծագործություններ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |