Էրդողանն արդեն կոշտ ձևով պահանջում է Ասադի հրաժարականը![]() 7 փետրվարի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան երբեք չի մոռանա արյունահեղությունը և բռնությունը Հոմսում, և այդ հանցագործության մեջ բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան կտան ինչպես օրենքի, այնպես էլ Ալլահի առաջ: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արդարություն և զարգացում կուսակցության խմբակցության նիստում: Էրդողանը, դիմելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, բավական կոշտ ձևով պահանջել է նրան հրաժարական տալ: «Ճանապարհը, որը դու ընտրել են, փակուղի է: Դու բավական շատ ես թափել քո ժողովրդի արյունը: Ինչպե՞ս ես դու ապրում դրա հետ: Մի՞թե դու չես խղճում կանանց, երեխաներին ու ծերունիներին, ում սպանել ես»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետն արաբերենով դիմել է Ասադին և կոչ արել դադարեցնել սպանությունները. «Թուրքիան միշտ եղել է Սիրիայի ժողովրդի կողքին և միշտ կլինի նրա հետ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |