Հայ մրցավարներն Անթալիայում 25 ընկերական հանդիպում են սպասարկել![]() 7 փետրվարի 2012 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 26-ից փետրվարի 5-ը հայ մրցավարները ուսումնամարզական հավաք էին անցկացնում Անթալիայում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ հավաքին ներգրավված Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 20 մրցավարները 25 ընկերական հանդիպում են սպասարկել ռումինական, մոլդովական, ուկրաինական, ղազախական, լեհական և ռուսական ակումբների մասնակցությամբ: Մարզվելով օրը երեք անգամ` 3-4 ժամով և սպասարկելով 25 հանդիպում, Նալբանդյանի հավաստմամբ, Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարները թե բարելավել են իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, թե միաժամանակ մեծ փորձ են ձեռք բերել` նպաստելով իրենց մրցավարական որակների բարելավմանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |