Coca-Cola-ի եկամուտը 2011 թվականին նվազել է

Coca-Cola-ի եկամուտը 2011 թվականին նվազել է

PanARMENIAN.Net - Coca-Cola հայտնի գազավորված ըմպելիքների արտադրողի մաքուր եկամուտը 2011 թվականին նվազել է ավելի քան 3 միլիարդ դոլարով` հասնելով 8,57 մլրդ դոլարի (-27%), հաղորդում է RBC-ն: Ընդ որում, շահույթը այդ ժամանակահատվածում, ընդհակառակը, ավելացել է մեկ երրորդով` կազմելով 46,54 մլրդ դոլար:

Ընկերության արտադրանքի պահանջարկը շարունակում է բարձր մնալ. եկամուտի նվազման հիմնական պատճառը վերակազմավորման ծախսերն են, ինչպես նաև հումքի աճած ծախսերը:

Coca-Cola ընկերությունը հիմնադրվել է 1886թ., աշխարհում ոչ ալկոհոլային խմիչքների խոշորագույն արտադրողն է:

Ընկերության արտադրանքն իրացվում է ավելի քան 200 երկրներում: Ընկերության պորտֆոլիոյի մեջ մտնում են ավելի քան 3,5 հազար տարբեր ապրանքներ, որոնց թվում` Coca-Cola, Fanta, Sprite գազավորված ըմպելիքները, Minute Maid լիմոնադները, Burn էներգետիկ ըմպելիքը, BonAqua հանքային ջուրը: Coca-Cola բրենդը մոլորակի ամենաճանաչվող ապրանքանիշերից մեկն է համարվում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---