Արմեն Երիցյան. ԱԻՆ ոլորտում դեռ շատ անելիքներ կան 7 փետրվարի 2012 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2011 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱրմենԵրիցյանը: Քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության»,Հիդրոմետի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» և «Հատուկ լեռնափրկարար ծառայության» ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով`նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումներին՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքի համար և բարձր է գնահատել աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ձեռքբերումները` նշելով, որ Երևանի քաղաքապետարանը կշարունակի գործունաջակցություն ցուցաբերել ոլորտին առնչվող աշխատանքներում: «Տարեցտարի մեր համագործակցությունն ավելի է ընդլայնվում և ամրապնդվում: 2012 թվականի մեր անելիքնեը շատ են և վստահ եմ, որ սերտ համագործակցության շնորհիվ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել առավել արագ և օպերատիվ»,- նշել է Տարոն Մարգարյանը: Ամփոփելով և գնահատելով կատարված աշխատանքները` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ ոլորտում դեռ շատ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ և շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին աջակցության համար: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ 2011 թվականի գործունեության ընթացքում ձեռքբերված բարձ ցուցանիշների, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում դրսևորած կարևորագույն առաջադրանքների կատարման համար խրախուսվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |