Գերմանացիները նույնպես ուզում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ունենալ![]() ![]() PanARMENIAN.Net - Գերմանիան պետք է հետևի Ֆրանսիայի և Շվեյցարիայի օրինակին և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունի: Նման կարծիք են հայտնել մի շարք գերմանացիներ, որոնք նման առաջարկ են տեղադրել մի կայքում, որը կոչված է երկխոսություն ստեղծել Գերմանիայի իշխանությունների և կանցլեր Անգելա Մերկելի հովանու ներքո գտնվող հասարակության միջև: Կայքում տեղակայված ոչ մեծ հոդվածի հեղինակը նկատել է, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավունքի առարկա է, և քանի որ Ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան jus cogens է հանդիսանում, ապա կարող է կիրառվել նախքան դրա ընդունումը կատարված իրադարձությունների հանդեպ»: Քաղաքացիների կարծիքով` Գերմանիան պետք է հաշվի առնի ցեղասպանության հետ կապված իր անցյալը և Թուրքիային կոչ անի արդար պատասխան տալ հայերի և ասորիների ցեղասպանության գոյության վերաբերյալ հարցին: «Ժխտողական քաղաքականությունը հակասում է ազատ և բաց հասարակության գաղափարին»,- գրել են նրանք վերջում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |