Իրանը հուսով է, որ ԱՄՆ-ն չի օգտագործի ղրղզական ռազմակայանները Իրանին հարված հասցնելու համար 8 փետրվարի 2012 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը ենթադրում է, որ Ղրղզստանը ԱՄՆ-ին թույլ չի տա օգտագործել Բիշկեկից ներքև գտնվող ռազմակայանը Իրանի վրա հարձակվելու համար: Այդ մասին հայտնել է Ղրղզստանում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին, գրում են ռուսական լրատվամիջոցները: «Մենք չենք կարծում, որ ամերիկացիները կօգտագործեն այդ ռազմակայանները Իրանի վրա հարձակվելու համար: Արևմուտքն այժմ շահագրգռված է աշխարհում կայունության պահպանմամբ»,- դեսպանի խոսքն է մեջբերում Xinhua-ն: ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |