Արգենտինան ՄԱԿ կբողոքի Ֆոլքլենդյան կղզիների ռազմականացման դեմ 8 փետրվարի 2012 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի կառավարությունը պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ` կապված այն բանի հետ, որ Բրիտանիան ռազմականացում է իրականացնում Հարավային Ատլանտիկայում` վիճելի Ֆոլքլենդյան կղզիների մերձակայքում: Նախագահ Քրիստինա Ֆերնանդեզ դե Քիրշները համապատասխան հայտարարություն է կատարել խորհրդարանի պատգամավորների, նախարարների և 1982թ. կղզիների համար մղված պատերազմի վետերանների առջև: «Մենք բողոք կներկայացնենք ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ և կբարձրացնենք այդ հարցը Գլխավոր Վեհաժողովում, քանի որ այդ ռազմականացումը լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային անվտանգության համար»,- հայտնել է Արգենտինայի նախագահը: Արգենտինացիների կողմից Մալվինյան կոչված կղզիների կարգավիճակը դեռևս ցավոտ հարց է և ծայրահեղ կարևոր թեմա Բուենոս Այրեսի համար: Նախագահի ելույթի ժամանակ կառավարության շենքի դիմաց ամբոխ էր հավաքվել, որը վանկարկում էր «Մալվի'նաս» և թափահարում արգենտինյան դրոշը: Բրիտանիան կղզիները վերահսկում է 1833 թվականից, հաղորդում է BBC-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |