Հայաստանում մեկնարկել է «Բաց կառավարման գործընկերություն» ծրագիրը 8 փետրվարի 2012 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խմբի կազմում ընդգրկված են պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Բաց կառավարման գործընկերության» նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Ներկայումս ծրագրին անդամակցում են ավելի քան 40 պետություններ: Հայաստանը նախաձեռնությանն անդամակցել է 2011 թ. սեպտեմբերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |