«Եվրատեսիլ 2012». Հայտնի է դարձել Իսրայելի ներկայացուցչի անունը![]() 8 փետրվարի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2012»-ին Իսրայելը ներկայացնելու է Izabo խումբը: Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, խումբը ներկայացնելու է Time (ժամանակ) երգը: Խմբի անդամներն են Ռան Շեմ-Թովը, Ջոնաթան Լևին, Շիրի Հադարը և Նիր Մանցուրը: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ: Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված էր նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: «Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: Հայաստանը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակիչում`Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Լիտվայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |