Ըստ պատրաստի սցենարի. ԱՄՆ-ն կարող է զենք առաքել սիրիական ընդդիմությանը

Ըստ պատրաստի սցենարի. ԱՄՆ-ն կարող է զենք առաքել սիրիական ընդդիմությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն օրակարգից չի հանում սիրիական ընդդիմադիր խմբավորումներին ռազմական օգնություն տրամադրելու հարցը, երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Մենք երբեք ոչինչ չենք հանում օրակարգից»,- ասել է նա:

«Այնուամենայնիվ, նախագահը հասկացնել է տվել, պետքարտուղարը մշտապես խոսում է, որ մենք Սիրիայում զենքի քանակությունն ավելացնելը հարցի պատասխան չենք համարում: Մենք կարծում ենք, որ պատասխան կարող է լինել ազգային ժողովրդավարական կոալիցիայի ստեղծումը, բռնության դադարեցումը, քաղաքից տանկերի դուրս բերումը, դիտորդների վերադարձը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---