Թուրքիայի ԱԱԾ ղեկավարին և տեղակալներին հարցաքննության են կանչել

Թուրքիայի ԱԱԾ ղեկավարին և տեղակալներին հարցաքննության են կանչել

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազությունը հարցաքննության է կանչել Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Հաքան Ֆիդանին, նրա տեղակալ Աֆետ Գյունեշին և այդ գերատեսչության նախկին պետ էմրե Թաներին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, բարձրաստիճան պաշտոնյաներին կանչել են դատախազություն որպես կասկածյալներ ահաբեկչական Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) Ստամբուլի ճյուղի գործունեությունը հետաքննելու շրջանակներում:

Դատախազությանը հետաքրքրել է Օսլոյում Ֆիդանի և նրա տեղակալի հանդիպումը ՔԱԿ առաջնորդ Աբդուլլա Օջալանի ներկայացուցիչների հետ: «Այդ չարաբաստիկ հանդիպումը կազմակերպել է Թուրքիայի վարչապետի աշխատակազմը: էրդողանը հայտարարել է, որ այդ պատճառով ԱԱԾ ղեկավարին զոհաբերել չի կարելի: Հասկանալի է, թե ինչու է նա նման զոհերն անընդունելի համարում: Չէ որ Ֆիդանը կատարել է անմիջականորեն Էրդողանը հրահանգը»,- հայտարարել է ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիդջարօղլուն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---