Սարգիս Ասատրյան. Հայաստանը Ադրբեջանի դեմ խաղաքարտ է ԱՄՆ ձեռքում 8 փետրվարի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը խաղաքարտ է ԱՄՆ ձեռքում Ադրբեջանի դեմ: Այդ մասին Երևանում կայացած ասուլիսում հայտարարել է փորձագետ, ադրբեջանագետ b>Սարգիս Ասատրյանը: Մեկնաբանելով ԱՄՆ կոնգրեսականների հայտարարությունը Բաքվում ու Սումգայիթում հայկական ջարդերը ճանաչելու անհրաժեշտության մասին՝ Ասատրյանը նշել է, որ դա Ադրբեջանին ճնշման տակ պահելու ևս մեկ միջոց է: Բացի այդ, Ասատրյանն անդրադարձել է Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված տարբեր նախագծերին: «Դա վատ նախաձեռնություն չէ, սակայն կարծում եմ, որ նման ծրագրերը ավելի շատ ծառայում են փողերի լվացմանը, քան բուն նպատակին»,-հավելել է նա: Հայաստանը պետք է առավել ագրեսիվ քաղաքականություն վարի Ադրբեջանի հարցում, գտնում է հայ փորձագետը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Վոլֆն ու Ջուդի Չուն հիշատակել են Սումգայիթում և Բաքվում տեղ գտած հայերի ջարդերը` ելույթ ունենալով Կոնգրեսում, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ): Կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան և շարունակվող սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի հասցեին: «Նման ակտերն աղետալի հետևանքներ են ունենալու»,- հայտնել է Վոլֆը: Կոնգրեսականներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Խորհրդային Միության փլուզումից կարճ ժամանակ անց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերը մեծ դժվարությունների միջով անցան, այդ թվում` ջարդերը Սումգայիթում (1988թ. փետրվար), Կիրովաբադում (1988թ. նոյեմբեր) և Բաքվում (1990թ. հունվար): Ջուդի Չուն իր հերթին նկատել է, որ բռնության դրդած տրամադրությունները շարունակում են տեղ գտնել Ադրբեջանում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |