Մարսելի քաղաքապետը հոռետեսորեն է տրամադրված Հայոց ցեղասպանության օրինագծի հարցում 8 փետրվարի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Մարսելի քաղաքապետ Ժան-Քլոդ Գոդենը կասկած է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առաջխաղացման վերաբերյալ: Այդ մասին քաղաքապետը հայտարարել է Եվրոպայի հայկական կազմակերպությունների ամենամյա համակարգող հավաքին ելույթ ունենալով: Գոդենի խոսքով, եթե օրինագիծն ուղարկվել է Սահմանադրական խորհուրդ, դրա ընդունման հավանականությունը շատ փոքր է, գրում են թուրքական ԶԼՄ-ը: Գոդենը հավելել է, որ հնարավոր է` այս օրինագծի պատճառով Հոլոքոստի ժխտումը քրեականացնեղ օրինագիծը ևս չեղյալ համարվի: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիացի սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ` օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպավում է, որ խորհուրդը որոշում կկայացնի մինչև մարտի 1-ը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է շրջանառության մեջ դնել նոր օրինագիծ, եթե Սահմանադրական դատարանը Սենատի կողմից հունվարի 23-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |