Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունը 2012թ կկայանա Ճապոնիայում

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն պաշտոնապես ընտրել է Ճապոնիան` որպես մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի առաջնության անցկացման երկիր:

Ավելի վաղ` 2011թ դեկտեմբերին, ՖԻՖԱ-ն այդ իրավունքից զրկեց Ուզբեկստանին, որը պատրաստ չէր մրցաշարն ընդունել մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով: ՖԻՖԱ-ն պատրաստվում էր պաշտոնապես ներկայացնել Ճապոնիան այն բանից հետո, երբ տեղական կառավարությունը կտար մրցաշարի անկացման անհրաժեշտ բոլոր երաշխիքները:

«Սա հատուկ հաճույք է, որ մենք կարող ենք ընդունել աղջիկների աշխարհի առաջնությունը: Դա ֆուտբոլի հանդեպ հետաքրքրության պահպանման կարևոր ազդակ է, հատկապես նրանից հետո, ինչ մեր կանանց հավաքականը Գերմանիայում նվաճեց չեմպիոնի կոչումը»,-ճապոնական ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Դձյուդձի Օգուրայի խոսքը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկյեն ընդգծել է, որ Ճապոնիան անցկացրել է մի շարք հաջող մրցումներ` ՖԻՖԱ-ի հովանավորությամբ, և նա համոզված է, որ Ճապոնիան արժանի է անցկացնել մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունը:

Մրցաշարը, որին մասնակցում են 16 հավաքականներ, կկայանա 2012թ օգոստոսի 19-սեպտեմբերի 8-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---