Ահմադինեժադ. Արևմտյան ժողովրդավարությունը մեծ սուտ է, իսկ ԱՄՆ ուրիշների գումարներն է գողանում![]() 8 փետրվարի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան ժողովրդավարությունը մեծ սուտ է, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` ելույթ ունենալով Թեհրանում կայացած միասնության միջազգային կոնֆերանսին, հայտնում է IRINN հեռուստաալիքը: Ահմադինեժադի խոսքով, ամերիկյան վարչակազմի բոլոր որոշումների ետևում կանգնած է Իսրայելը: «Այս ռեժիմները որոշել են իշխել աշխարհում ուժով և իշխանությամբ»,-ասել է Իրանի նախագահը` ԱՄՆ մեղադրելով այլ երկրների սնանկացման մեջ: «Դոլարն ընդունվել է որպես համաշխարհային պահուստային փոխարժեք, սակայն այն որևէ երաշխիք չի տալիս: ԱՄՆ տպագրում է թղթադրամներ, ավելացնում է հաշվեհամարների զրոները և ուրիշներից գումարներ է գողանում»,-ընդգծել է Ահմադինեժադը: «Երկրի բնակչության թիվը մոտ 7 մլրդ է, նրանցից 3 մլրդ տառապում է սովից, իսկ 1.2 մլրդ չի կարողանում օրը գոնե մեկ անգամ սնվել: Դաժանությունը, ագրեսիան և կաշառակերությունն ամենուրեք են, սակայն արդարություն և անվտանգությու չկա»,-ասել է նա: Որպես տեսանելի օրինակ նա ներկայացրել է աֆրիկյան բազմաթիվ ժողովրդներին: Արևմտյան երկրների վերաբերյալ, Ահմադինեժադն ասել է, որ այնտես ևս անկախություն չկա: Նա ընդգծել է, որ եվրոպացիները, չխոսենք Իսրայելի մասին, շարունակում են իրենց իդեալները պարտադրել ոչ միայն մահմեդականներին, այլ նաև ողջ մարդկությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |