Թուրք նախարարը կարծում է, թե Սարկոզին նախանձում է Էրդողանին![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հանդես է եկել հայտարարությամբ. «Պատճառը, թե ինչու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին փորձում օգտագործել հայկական հարցը, նախանձն է, որը տածում է նա թուրք վարչապետ Էրդողանի հանդեպ»: Չաղլայանն իր հայտարարության մեջ, որն արել է Բեռլինում, նշել է, թե Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, քանի որ Սարկոզին նախանձում է այն տնտեսական հաջողությանը, որին հասել է Էրդողանը ու փորձում է շեղել ուշադրությունը Ֆրանսիայի տնտեսական վիճակից»: Չաղլայանը նաև կարևորել է երկքաղաքացիության հարցը, որի ընդունման դեպքում թուրքերը կկարողանան ուժեղ սփյուռք ստեղծել: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |