Ընթացիկ տարում IFC արդեն 40 մլն դոլար է ներդրել Հայաստանում![]() 8 փետրվարի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Միջազգային բանկի անդամ, Միջազգային ֆինանսական կազմակերպությա`(IFC) ներդրումների ծավալը Հայաստանում ընթացիկ տարում արդեն կազմել են 40 մլն դոլար: Այս մասին փետրվարի 8 Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է IFC Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: «Մենք Հայաստանի բանկերում արդեն ներդրել ենք 40 մլն դոլար, որոնք իրենց հերթին կվերաֆինանսավորեն ՓՄՁ, ինչպես նաև լեռնահանքային ոլորտում առևտրային գործարքները»,-ասել է նա: Այս առնչությամբ նա հավելել, որ Հայաստանում IFC ներդրումները ընթացիկ ֆինանսական տարում կազմել են 70 մլն դոլար, ինչը 2 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ` 35 մլն դոլար: Ընդ որում նա համոզմունք է հայտնել, որ ընթացիկ տարում միջազգային կառույցի ներդրումները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը: Անդրադառնալով ֆինանսավորման անմիջական ոլորտներին` IFC Կովկասյան տարածաշրջանի ղեկավարը հայտարարել է, որ միջազգային կառույցը «բաց է» բոլոր ոլորտների համար, այդ թվում` զբոսաշրջության: Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ երկրում IFC առաջին և հաջողված նախագիծը Marriott հյուրանոցում ներդրումն էր: Հայաստանը IFC անդամ է դարձել 1995թ: Այսօրվա դրությամբ IFC ներդրել է 147 մլն դոլար` ֆինանսական շուկաների 28 ծրագրերի ֆինանսավորման, արտադրության, էներգետիկայի և լեռնահանքային արդյունաբերության համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |