Հայաստանում դեռևս կան մի շարք փակ ու դժվարանցանելի ճանապարհներ![]() 8 փետրվարի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Գեղարքունիքի մարզում՝ Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում՝ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Գյումրի-Արմավիր, Վանաձոր-Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 15.00-ի դրությամբ առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |