ՀՀ պաշտպանության նախարարը ժխտել է Գլխավոր շտաբի պետի հետ կոնֆլիկտի մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարը ժխտել է Գլխավոր շտաբի պետի հետ կոնֆլիկտի մասին լուրերը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժխտել է Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ կոնֆլիկտի մասին լուրերը: «Նախարարի և Գլխավոր շտաբի պետի միջև չի եղել և չի կարող լինել որևէ հակասություն»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Ըստ նրա, բարեփոխումները բանակում ընթանում են ըստ ծրագրի, և նա ուղղորդում է Գլխավոր շտաբի աշխատանքները: Համաձայն մի շարք հայկական և արտասահմանյան ԶԼՄ-ի, ՀՀ պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի միջև որոշակի հակասություններ կան, և բանակային բարեփոխումներն ամբողջովին չեն իրականանում զինված ուժերի Խաչատուրովի գլխավորած պահպանողական թևի հակազդեցության պատճառով:

 Ուշագրավ
---