ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՄՈՏԵՑՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Ազգերի Կազմակերպության անբավարար ակտիվության մասին: «ՄԱԿ-ի ԱԽ-ի անգործությունը համոզվածություն է առաջացնում ագրեսոր-երկրի մոտ եւ նպաստում է անվտանգության միջազգային համակարգի հանդեպ տածած հավատի նվազմանը: Այդ պատճառով ՄԱԿ-ի ԱԽ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի իր չորս բանաձեւերի կատարումը ապահովելու համար»,-ասել է Ի.Ալիեւը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---