Ֆրանսիան պնդում է, որ Բաշար Ասադն արդեն խախտել է Լավրովին տված խոստումները 8 փետրվարի 2012 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Փարիզը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խախտել է իր խոստումները, որոնք տվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ինչպես և սպասում էինք, Բաշար Ասադի հայտարարությունները ռուսական արտգործնախարարի այցի առիթով վերջ չեն տվել արյունալի ճնշումներին: Հակառակը, մենք տեղեկատվություն ենք ստացել, որ այդ գիշեր երեք ընտանիք սպանվել է Հոմս քաղաքում ռեժիմի կողմնակիցների կողմից»,- ասել է Վալերոն Փարիզում կայացած մամլո ասուլիսում: ԱԳՆ մամլո քարտուղարը նշել է «սիրիական ռեժիմի ցինիզմը», որը «ուժեղացրել է ճնշումները, չնայած նրան, որ խոստացել է վերջ տալ դրանց»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |